«Լիվերպուլը» վերադարձել է «Ուոթֆորդի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Իսմայիլ Սարրին ձեռք բերելու գաղափարին:
Անցյալ ամառ «Լիվերպուլը» փորձել էր գնել սենեգալցի վինգերին, սակայն «Ուոթֆորդի» չափազանց մեծ պահանջների պատճառով նրանք որոշեցին դուրս գալ գործարքից և «Վուլվերհեմփթոնից» ձեռք բերեցին Դիոգո Ժոտային։
Ինչպես նշում է Daily Express-ը, «կարմիրները» երբեք չեն հրաժարվել Սարրի հետ պայմանագիր կնքելու գաղափարից և պատրաստ են ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկ անել 40 միլիոն եվրոյի չափով:
Նշվում է, որ «Լիվերպուլը» պաշտոնական առաջարկ կանի միայն այն բանից հետո, երբ նրանք կարողանան վաճառել իրենց թիմի երկու խաղացողներին` ի դեմս Դիվոկ Օրիգիի և Ժերդան Շաքիրիի: