Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը որոշում է կայացրել իր հաջորդ քայլի վերաբերյալ պրոֆեսիոնալ կարիերայում:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, նորվեգացի հարձակվողը մտադիր է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում, որտեղ նախատեսում է տեղափոխվել հաջորդ ամառ:
«Բորուսիայի» ղեկավարությունը պատրաստ է պաշտպանել Հոլանդի ընտրությունը, քանի որ չի ցանկանում բաց թողնել իր հարձակվողին Մյունխենի «Բավարիա», որը վերջին տարիներին հաճախ է ձեռք բերում «մեղուների» լավագույն խաղացողներին:
Հաջորդ ամառ Էրլինգի պայմանագիրում կակտիվանա 75 միլիոն եվրո փոխհատուցման գումարի կետը: Այսինքն, ցանկացած ակումբ կարող է ձեռք բերել նորվեգացու տրանսֆերը՝ հենց այդ գումարը վճարելով գերմանական ակումբին։
Ի դեպ, Բունդեսլիգայի նոր մրցաշրջանի Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղում (5: 2) Հոլանդը խփեց երկու գոլ և կատարեց երեք գոլային փոխանցում: