«Բարսելոնան» դեռ գումար է պարտք ակումբի նախկին ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին, չնայած վերջինիս՝ ՊՍԺ տեղափոխվելուն:
Ինչպես հաղորդում է El Mundo-ն, կատալոնական ակումբը դեռ պետք է արգենտինացուն վճարի 39 միլիոն եվրո հավատարմության բոնուս:
Այս տվյալները վերցված են 2021 թվականի հունվարին Մեսսիի արտահոսած պայմանագրից:
Մեսսին երկու տարվա պայմանագիր է կնքել փարիզյան ակումբի հետ՝ ևս մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու տարբերակով: Մեսսին նոր թիմում հանդես կգա 30 համարի մարզաշապիկով: