Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղի շրջանակում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» վաղը կընդունի ղազախական «Կայրաթին»:
Ալամաթիում կայացած առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի:
Նախախաղային ասուլիսին «Կայրաթի» գլխավոր մարզիչ Կիրիլ Կեկերի հետ ներկայացավ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը.
«Բարդ էր առաջին խաղը: «Կայրաթը» վատ խաղաց, «Ալաշկերտը»՝ լավ: «Ալաշկերտի» կազմում բոլորն էլ իրենց դիրքերում լավն էին ու դժվարություններ առաջացրին մեզ համար»:
Հարցին, թե ինչպես կվերաբերվի հնարավոր սուլոցներին, Կամոն տվեց հետևյալ պատասխանը.
«Հաճելի է գտնվել Հայաստանում: Չեմ կարծում, որ կսուլեն ինձ: Եթե սուլեն, խնդրեմ… (ժպտում է)»,-ավելացրեց Հովհաննիսյանը: