Հարձակվող Լիոնել Մեսսին պատասխանել է այն հարցին, թե երբ կկարողանա իր նորամուտը նշել ՊՍԺ-ում:
«Ես չգիտեմ. նոր եմ վերադարձել արձակուրդից: Ես ավելի քան մեկ ամիս չեմ մարզվել: Չգիտեմ։
Հավանաբար, ես պետք է որոշակի նախապատրաստություն անցնեմ, և միայն դրանից հետո կարող եմ սկսել խաղալ: Հուսով եմ, որ դա տեղի կունենա հնարավորինս շուտ», — մեջբերում է Մեսսիին RMC Sport-ը:
ՊՍԺ-ն օգոստոսի 14-ին կընդունի «Ստրասբուրգին»․ դա կլինի փարիզյան ակումբի առաջին տնային խաղն այս մրցաշրջանում: