ՊՍԺ-ն այսօր ներկայացրեց հարձակվող Լիոնել Մեսսիին՝ որպես իրենց նոր խաղացող:
34-ամյա արգենտինացին «Պարկ դե Պրենս» մարզադաշտում Փարիզի նախագահ Նասեր Ալ-Հելիֆեյի հետ մամուլի ասուլիսից հետո դուրս եկավ ողջունելու երկրպագուներին:
Մարզադաշտի մոտ հավաքվել էին ՊՍԺ-ի բազմաթիվ երկրպագուներ, ովքեր ծափողջույններով ու ճայթրուկներով դիմավորեցին Լիոնելին: