«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը շարունակում է ապաքինվել նախորդ մրցաշրջանի ավարտին ստացած վնասվածքից:
Հարձակվողն արդեն վերադարձել է մարզումներին, բայց չի հասցնի լիարժեք պատրաստ լինել Ա Սերիայի առաջին տուրի` «Սամպդորիայի» դեմ խաղին, որը կայանալու է օգոստոսի 23-ին: Բացի դրանից, Իբրահիմովիչը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի նաև «Կալյարիի» դեմ երկրորդ տուրի խաղը:
Հիշեցնենք, որ հունիսին Զլատանը վիրահատության էր ենթարկվել: