ՊՍԺ-ն կարող է հարձակվող Լիոնել Մեսսիին ներկայացնել արդեն այսօր՝ երկուշաբթի: Այդ մասին Twitter- ի իր էջում հայտնել է Canal+-ի լրագրող Օլիվյե Տալարոնեն:
Աղբյուրի համաձայն՝ 34-ամյա արգենտինացու շնորհանդեսը կարող է չկայանալ Էյֆելյան աշտարակում, որն, իբր, ակումբը վարձակալել էր երեքշաբթի օրվա համար՝ Մեսսիի հետպայմանագիրը կնքելու մասին հայտարարելու համար:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Լիոնելը հեռացավ «Բարսելոնայից»: Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվել էր հունիսի 31-ին, և ակումբը գումար չուներ այն երկարաձգելու համար: Մեսսին իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղացել է միայն կատալոնական ակումբի կազմում։