Ճապոնական «Վիսել Կոբեի» մամուլի քարտուղարությունը հայտարարել է «Բարսելոնայի» նախկին հարձակվող Բոյան Կրկիչի տեղափոխության մասին:
Ֆուտբոլիստն արդեն հասցրել է կիսվել իր հույզերով անցումից հետո.
«Ես չեմ կարող սպասել այս հրաշք փորձությանը: Այս հնարավորությունը լավագույններից մեկն է՝ ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական առումներով:
Ինձ վաղուց է գրավում ճապոնական մշակույթը: Ինյեստան ինձ համար յուրահատուկ անձնավորություն է, և ես ուրախ եմ կրկին խաղալ նրա հետ: Ուզում եմ շատ գոլեր խփել»,- մեջբերում է ֆուտբոլիստին ակումբի մամուլի ծառայությունը: