Հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ Լիոնել Մեսսին, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին ասաց, որ բոլորը համոզված էին, որ ինքը մնալու է կատալոնական ակումբում։
«Սին հույսե՞ր։ Ոչ։ Բոլորիս համար պարզ էր ու բոլորս համոզված էինք, որ ես մնալու եմ։ Ամեն ինչ համաձայնեցված էր ու ոչ մի խնդիր չկար։ Մենք միշտ ազնիվ ենք եղել մարդկանց հետ, համենայն դեպս, իմ մասով։
Իսկապես դժվար է։ Դեռ փորձում եմ գիտակցել եղածը։ Երբ վերադառնամ տուն, ամեն ինչ ավելի վատ կլինի, բայց կարևորն այն է, որ կշարունակեմ ֆուտբոլ խաղալ։ Դա այն է, ինչ ես սիրում եմ ամեն ինչից շատ»։