Այսօր՝ օգոստոսի 8-ին, Լիոնել Մեսսին մամուլի ասուլիս է տալիս «Կամպ Նոու» մարզադաշտում։ Ակնկալվում է, որ նա հրաժեշտ կտա ակումբին ու երկրպագուներին։
Ողջ կարիերայի ընթացքում արգենտինացին հանդես է եկել «Բարսելոնայում»։
Մամուլի ասուլիսից առաջ ակումբի աշխատակիցները ներկայացրել են այն բոլոր մրցանակները, որ Մեսսին հաղթել է Կատալոնիայում։
Օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ Մեսսին հեռանում է ակումբից։
Մամուլի ասուլիսի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ։