«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հաստատել է, որ հարձակվող Լիոնել Մեսսին կդառնա ՊՍԺ-ի խաղացող։
«Մեսսին տեղափոխվում է ՊՍԺ։ Ես կցանկանայի, որ նա մնար «Բարսելոնայում», բայց դա չի լինի։ Ես հնարավոր ամեն բան արեցի, որ նա մնար»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում Tuttomercatoweb-ը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին կատալոնական ակումբը հաստատեց, որ Մեսսին չի երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։