«Բարսելոնայի» միանգամից մի քանի ֆուտբոլիստ այցելել է 34-ամյա հարձակվող Լիոնել Մեսսիի տուն այն բանից հետո, ինչ պարզ դարձավ, որ նա հեռանում է թիմից։ Այս մասին հաղորդում է Get Spanish Football News-ի թվիթերյան էջը։
«Սերխիո Ագուերոն, Ժերար Պիկեն, Շակիրան, Սերխիո Բուսկետսը, Ժորդի Ալբան ու հայտնի կիբերսպորտային մեկնաբան Իբայ Լյանոսը հանդիպում են ունեցել Լիոնել Մեսսիի տանը»,- գրում է աղբյուրը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին պարզ դարձավ, որ Մեսսին չի երկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ։