Հայտնի են դարձել Մեսսիի՝ ՊՍԺ-ի հետ կնքվելիք պայմանագրից որոշ մանրամասներ։
L’Equipe-ը հաղորդում է, որ արգենտինացին պայմանագրով տարեկան 40 մլն եվրո կվաստակի, իսկ տեղափոխության ժամանակ 30 մլն եվրոյի չափով բոնուս կստանա։
Նշվում է, որ պայմանագիրը կկնքվի «2+1» ձևաչափով։
Խորխե Մեսսին՝ Լիոնելի հայրը, որը նաև նրա գործակալն է, չի պլանավորում մեկնել Փարիզ, ակումբի հետ բանակցություններն ավարտելու։ Նա մտադիր է մանրամասների վերաբերյալ համաձայնության գալ հեռակա կարգով։
Mundo Deportivo-ի տվյալներով՝ փարիզցիները պլանավորում են Մեսսիին ներկայացնել երեքշաբթի օրը։
Նշենք, որ ներկայումս ՊՍԺ-ի ամենաբարձր վարձատրվող խաղացողը Նեյմարն է։ Նրա տարեկան աշխատավարձը կազմում է 35 մլն եվրո։