ՊՍԺ-ն կարող է օգտագործել Էյֆելյան աշտարակը՝ հարձակվող Լիոնել Մեսսիին ներկայացնելու համար:
Փարիզյան ակումբը աշտարակը վարձակալել է երեքշաբթի օրվա համար (օգոստոսի 10-ին), հայտնում է Lance-ը՝ մեջբերելով El Chiringuito-ի լրագրող Խոսե Ալվարեսին:
2017 թվականին ՊՍԺ-ն ևս աշտարակից օգտվեց՝ Բարսելոնայից տեղափոխված Նեյմարին ներկայացնելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսին փարիզեցիների հետ համաձայնեցրել է պայմանագիրը՝ «2+1» սխեմայով: