Հարձակվող Լիոնել Մեսսին մոտ է ՊՍԺ-ի հետ պայմանագիր կնքելուն: Այդ մասին հայտնել է նաև ՊՍԺ-ի սեփականատեր Թամիմ բին Համադ Ալ-Թանիի եղբայր Խալիֆա Բեն Համադ Ալ-Թանին։ Մանրամասներն՝ այստեղ։
Ինչպես նշում է Téléfoot-ի լրագրող Ժուլիեն Մեյնարդը, եթե Մեսսիի տեղափոխությունը տեղի ունենա, նա, ամենայն հավանականությամբ, կվերցնի 19 համարի մարզաշապիկը նոր ակումբում, որի ներքո նա խաղում էր կարիերայի սկզբում «Բարսելոնայում» և Արգենտինայի հավաքականում:
Լեոն Նեյմարից չի վերցնի 10 համարի մարզաշապիկը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փարիզցիներն արգենտինացուն առաջարկել են 2 տարվա պայմանագիր՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակով: