Քաթարը ներկայացնող «Ալ-Սադ» ակումբը շքեղ առաջարկ է արել հարձակվող Լիոնել Մեսսիին, ով ազատ գործակալի կարգավիճակում է գտնվում, հայտնում է 101 Great Goals-ը:
Ակումբը 34-ամյա արգենտինացուն առաջարկել է եռամյա պայմանագիր՝ մեկ միլիարդ եվրո աշխատավարձով (ընդհանուր՝ երեք տարվա համար): «Ալ Սադը» մարզում է Մեսսիի նախկին խաղընկեր Չավին:
Միաժամանակ, ԶԼՄ-ները ֆրանսիական ՊՍԺ-ին են համարում որպես Մեսսիի նոր ակումբ և հայտնում, որ պայմանագրի մասին պաշտոնապես պետք է հայտարարվի առաջիկա շաբաթվա ընթացքում:
Հաղորդվում է նաև, որ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի ներկայացուցիչներն օրերս ևս հանդիպել են Լիոնելի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Լիոնելը հեռացավ Բարսելոնայից: Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվել էր հունիսի 31-ին, և ակումբը գումար չուներ այն երկարաձգելու համար: Մեսսին իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղացել է միայն կատալոնական ակումբի կազմում։