Շվեյցարացի կենտրոնական կիսապաշտպան Գրանիտ Ջական այս ամառ չի հեռանա Լոնդոն ի «Արսենալից»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելին, հաղորդվում է, որ «Զինագործներին» հաջողվել է համոզել ֆուտբոլիստին երկարաձգել պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ, ևս 2 մրցաշրջանով:
Նոր պայմանագրով Ջական կվաստակի նույնիսկ ավելին, քան կարող էր ստանալ «Ռոմայում»: