«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հայտնել է, որ մյունխենցիների հարձակվող Կինգսլի Կոմանը վնասվածք է ստացել «Նապոլիի» հետ ընկերական խաղում (0-3):
«Ամենայն հավանականությամբ, Կոմանը լուրջ վնասվածք է ստացել», — Նագելսմանի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի առաջին տուրում «Բավարիան» օգոստոսի 13-ին կմրցի «Բորուսիա Մ.»-ի հետ: