«Ռոստովի» նախկին հարձակվող Էլդոր Շոմուրոդովը, ով այժմ հանդես է գալիս «Ջենովայում», ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռոմայում»:
Ըստ լրագրող Նիկոլո Շիրան՝ հռոմեական ակումբը վարձակալելու է Ուզբեկստանի հավաքականի 26-ամյա խաղացողին՝ հետագայում նրան 16 միլիոն եվրոյով գնելու պարտավորությամբ:
Շոմուրոդովի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ կգործի 5 տարի:
Վերջերս տեղեկություն էր նաև հայտնվել, որ «Ռոման» հետաքրքրված է «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունիծառայություններով: Ըստ շրջանառվող լուրերի՝ հռոմեացիները ցանկանում էին ձեռք բերել իրանցի հարձակվողին՝ գործարքում ներառելով իրենց թիմի երեք խաղացողներից մեկին: Մանարամասներն՝ այստեղ։