«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան գոհ է Ռաֆայել Վարանի՝ «Ռեալից» ՄՅՈՒ տեղափոխությունից։
«Վարանը ինձ հիշեցնում է Ռիո Ֆերդինանդին։ Գնդակը գերազանց է կառավարում, օդային պայքարում լավն է։ Կատարյալ կենտրոնական պաշտպան։
Գոհ էի նրա խաղից Ֆրանսիայի հավաքականում։ Նա երիտասարդ էր, բայց արդեն շատ լավ էր կառավարում գնդակը, շատ արագ էր։
Նա հանգիստ պահում է գնդակը, նաև կարող է գոլ խփել։ Թոփ-տրանսֆեր ՄՅՈՒ-ի համար»,- ասել է Էվրան The Athletic-ի հետ զրույցում։