Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել «Էվերթոնի» հարձակվող Ռիշարլիսոնի նկատմամբ, գրում է TuttoMercatoWeb-ը:
Այնուամենայնիվ, Մադրիդի ներկայացուցիչները զարմացել են, երբ իմացել են, որ «Էվերթոնը» բրազիլացուն գնահատում է 90 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Մադրիդյան ակումբի նոր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին շատ բարձր է գնահատում բրազիլացի ֆուտբոլիստի որակները, այդ իսկ պատճառով ցանկանում է «Ռեալում» տեսնել նրան։
Ավելացնենք, որ ըստ Sky Sports-ի, հունվարին «Բարսելոնան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նախատեսել էր գնել «Էվերթոնի» կիսապաշտպան Ռիշարլիսոնին։ Կատալոնական ակումբը 22-ամյա կիսապաշտպանի համար 100 միլիոն եվրո է առաջարկել «Էվերթոնին», սակայն մերժում էր ստացել։