«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարիերան կարող է շարունակել «Յուվենտուսում», հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիացու տեղափոխությունը կարող է հնարավոր լինել, եթե թուրինյան ակումբից հեռանա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացու հեռանալու դեպքում թուրինցիների աշխատավարձային ծանրաբեռնվածությունը կթեթևանա և նրանք պատրաստ կլինեն նոր հարձակվողի ձեռք բերել:
Գրիզմանը 2019 թվականից է պաշտպանում «Բարսելոնայի» գույները, ուր տեղափոխվել էր «Ատլետիկոյից»: