Նիգերիայի «Սանշայն Սթարս» ակումբի նախկին խաղացող Դելե Օլորունդարեն խոսել է «Անդրելեխտի» կիսապաշտպան Ալբերտ-Մբոյո Սամբի Լոկոնգայի՝ «Արսենալ» տեղափոխության մասին:
«Հաճելի է տեսնել, որ «զինագործները» ուժեղացնում են իրենց կազմը աֆրիկացի շատ խաղացողներով: Կարծում եմ, որ «Արսենալը» պետք է վերանվանվի ՖԱ «Աֆրիկա»:
Լոկոնգայի տեղափոխությունը Արտետայի թիմ ցույց է տալիս, որ ակումբը վստահում է աֆրիկացիներին: Կար ժամանակ, երբ Եվրոպայում կարծում էին, որ աֆրիկացիները հարմար չեն նույնիսկ երկրորդ դիվիզիոնի ակումբների համար:
Կարծես թե ամեն ինչ փոխվել է: Ես միայն կարող եմ հուսալ, որ Աֆրիկայի ազգային հավաքականները կօգտվեն դրանից և կստեղծեն ուժեղ թիմեր, որոնք կկարողանան իրենց դրսևորել առաջիկա Աշխարհի գավաթի խաղարկությունում»,- մեջբերում է նիգերիացուն Goal-ը: