Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ակումբի ղեկավարությանը խնդրել է կազմակերպել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգո Դալոտի տեղափոխությունը մադրիդյան ակումբ:
Ըստ Mundo Deportivo-ի, իտալացի մարզիչը փորձել է գնել պորտուգալացի պաշտպանի տարնսֆերը դեռ «Էվերտոնում» գտնվելու ընթացքում, և այժմ ակնկալում է խաղացողին ձեռք բերել իր նոր ակումբի համար:
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը առանձնապես շահագրգռված չէ Դալոտին պահելու թիմում և շատ ակտիվորեն աշխատում է Կիրան Տրիպյերին «Ատթլետիկոյից» ձեռք բերելու վրա, ով Աարոն Ուեն-Բիսակայի հետ կպայքարի հիմանական կազմում տեղ զբաղեցնելու համար:
«Ռեալին» Դիոգոյին ձեռք բերելու հարցում կարող է խանգարել «Միլանը», որը ցանկանում է վարձակալել ֆուտբոլիստին մեկ մրցաշրջանի համար` տրանսֆերի հետագա գնման տարբերակով: