«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ալեքս Տելեսը կարող է կարիերան շարունակել Իտալիայում: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Ըստ աղբյուրի ՝ 28-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է «Ռոման» ու «Ինտերը»: 2015/16 մրցաշրջանում Տելեսն արդեն խաղացել է միլանյան ակումբում:
Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 24 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ: