«Արսենալը» մոտ է պաշտպան Բեն Ուայթին ձեռք բերելուն: Այս մասին հաղորդում է Athletic-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, լոնդոնյան ակումբը համաձայնության է եկել Բրայթոնի հետ 23-ամյա խաղացողի տեղափոխության հարցում: Գործարքի արժեքը գնահատվում է մոտավորապես 50 միլիոն ֆունտ:
Ուայթը շուտով բուժզննում կանցնի: Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի անցկացրեց 36 հանդիպում:
Վերջերս հայտնի էր դարձել, որ «Արսենալը» հետաքրքրված է «Չելսիի» հարձակվողին ձեռք բերելու հարցում: