«Այաքսի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Ֆեյենորդի» արդեն նախկին ավագ ու լավագույն ռմբարկու Սթիվեն Բերգեյսը տեղափոխվել է Ամստերդամ:
29-ամյա հարձակվողի հետ պայմանագիրը կնքված է մինչև 2025 թ.:
2020/21 մրցաշրջանում «Ֆեյենորդի» կազմում անցկացրած 41 խաղում Բերգեյսը դարձել է 21 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ՝ ճանաչվելով թիմի լավագույն ռմբարկու: