Հուլիսի 17-ին «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ստուգողական հանդիպում կանցկացնի` ուժերը չափելով VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում խաղալու իրավունք ստացած «Նորավանք» ֆուտբոլային ակումբի հետ։
Հանդիպումը կկայանա «Ուրարտու-3» մարզադաշտում և կմեկնարկի 19։00-ին։ Մուտքն ազատ է։ Այս մասին տեղեկացնում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը:
Խաղն ուղիղ եթերում կհեռարձակվի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի յութուբյան ալիքով։