Football-espana-ն հայտնում է, որ «Բարսելոնան» որոշել է բաժանվել հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյուից:
Կատալոնական ակումբի ղեկավարությունն այլևս հույսը չի դնում բրազիլացի ֆուտբոլիստի վրա, չնայած այն բանին, որ խաղացողը լիովին ապաքինվել է իր վերջին վնասվածքից:
Այս պահին «Բարսան» չի կարող նոր պայմանագիր կնքել թիմի ավագ Լիոնել Մեսսիի հետ աշխատավարձի առավելագույն շեմի սահմանափակումների պատճառով, ուստի նրանք ստիպված են բաժանվել մի շարք ֆուտբոլիստներից: