Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է 2019 թվականի ուժեղագույն լիգաների 100-յակը:
2009 թվականից ի վեր առաջին անգամ լավագույն լիգա է ճանաչվել ԱՊԼ-ն է: Մինչ այս` 10 տարի շարունակ, աշխարհի ուժեղագույն լիգա էր ճանաչվում իսպանական Պրիեմերան:
Երկրորդ տեղում բրազիլական Սերիա Ա-ն է: Աշխարհի ուժեղագույն լիգաների եռյակը եզրափակում է իսպանական Պրիմերան:
Թոփ-5-ում ընդգրկվել են նաև իտալական Ա Սերիան ու Կոլումբիայի առաջնությունը:

Հայաստանի առաջնությունը նախորդ տարվա համեմատ առաջադիմել է 16 կետով ու այս տարի 80-րդ հորիզոնականն է զբաղեցնում` 236.5 միավորով:
