Եվրո-2020-ի եզրափակիչ՝ Իտալիա-Անգլիա խաղի հիմնական ժամանակում հաղթողը չորոշվեց, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Հանդիպման 2-րդ րոպեին հեռահար գեղեցիկ հարվածով հաշիվը բացել էր Լյուկ Շոուն, իսկ 67-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Լեոնարդո Բոնուչին մոտ տարածությունից գրավեց Փիքֆորդի դարպասը, ինչը նշանակում է, որ ևս 30 րոպե կշարունակենք հետևել մրցաշարի եզրափակչին։