ՈՒԵՖԱ-ն Եվրո-2020-ի Դանիայի դեմ կիսաեզրափակիչ խաղի արդյունքում 30 հազար եվրոյով տուգանել է Անգլիայի ֆուտբոլային միությանը։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։
Հուլիսի 7-ին Անգլիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Դանիայի ընտրանուն։ Խաղի ժամանակ անգլիացի երկրպագուները լազերային լույս էին գցել մրցակցի դարպասապահ Կասպեր Շմեյխելի աչքերին։
Անգլիացիները տուգանվել են նաև ազգային հիմների ժամանակ տրիբունաներում ստեղծված խառնաշփոթի համար։
Հիշեցնենք, որ Անգլիայի՝ եզրափակիչ դուրս գալն այս խաղից հետո առաջ էր բերել տարատեսակ կարծիքներ՝ կապված հատկապես նշանակված վիճելի 11-մետրանոցի հետ։