Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի «Նոա»-ԿուՊՍ խաղից հետո տեղի ունեցավ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Արամ Հակոբյանի հետխաղային մամուլի ասուլիսը:
«Ճիշտն ասած, մենք կանխատեսոմ էինք, որ կունենանք խնդիրներ խաղավերջում, քանի որ կարճ ժամանակ ենք ունեցել նախապատրաստվելու համար: Բարդ խաղ ստացվեց, բայց փառք ու պատիվ մեր տղաներին, անմնացորդ նվիրումն ու պայքարը բերեց հաղթական արդյունքի»,-ասած Հակոբյանը:
Խոսելով մրցակցի մասին մարզիչ ասաց. «Մենք այսպիսի պատկերացում ունեինք մրցակցի մասին, քանի որ շատ խաղեր էինք դիտել: Իրականում ոչնչով էլ չզարմացրեց, բայց ուժեղ թիմ է: Պատասխան խաղից առաջ հաջորդ փուլ դուրս գալու շանսերը գնահատում եմ 50/50»:
Անդրադառնալով այս խաղում թիմի ոչ սուր գրոհներին և գոլային պահերի սակավությանը Արամ Հակոբյանը նշեց. «Ինքնագոլն էլ լինում է ճնշման ներքո: Պետք է աշխատենք ավելի շատ պահեր ստեղծելու և դրանց իրացման վրա»: