Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի խաղում «Նոան» սեփական հարկի տակ մրցում է ֆիննական ԿուՊՍ-ի հետ։
Առաջին խաղակեսից հետո լուսատախտակին զրոներ են:
Խաղն ակտիվ սկսեցին երևանյան ակումբի ֆուտբոլիստները, սակայն հյուրերն արագորեն կարողացան գցել խաղի տեմպը: Ամենալուրջ պահը գրանցվեց 31-րդ րոպեին: Հյուրերի հարձակվողի հեռահար հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին:
Թիմերի մեկնարկային կազմն՝ այստեղ: