Թենիսի Մեծ Սաղավարտի տարվա երրորդ՝ Wimbledon-ի մրցաշարի կանանց պայքարում հայտնի է կիսաեզրափակչի առաջին մասնակցի անունը:
Չեխ Կարոլինա Պլիշկովան ոչ մի խնդիր չունեցավ Շվեյցարիայի ներկայացուցիչ Վիկտորիա Գոլուբիչի հետ մրցախաղում: 1 ժամ 22 րոպեի ընթացքում Պլիշկովան 6-2, 6-2 հաշվով հաղթանակի հասավ:
Չեխ թենիսիստուհին մրցակցի մատուցումներից խլեց 4-ը՝ սեփականներից չզիջելով և ոչ մի մատուցում: Պլիշկովայի անվան դիմաց գրանցվեց 8 էյս, իսկ Գոլուբիչը ոչ մի էյս չիրականացրեց:
Եզրափակչի ուղեգրերից մեկը Պլիշկովան կվիճարկի Ջաբիր-Սաբալենկա զույգի հաղթողի հետ: