Հորմոնային խնդիրների պատճառով երկու մարզուհու արգելել են մասնակցել տարվա ամենակարևոր սպորտային մրցաշարին։
Նամիբիայի 18-ամյա ներկայացուցիչներին՝ Քրիստին Մբոմանին և Բեատրիս Մասիլինգին, արգելել են մասնակցել Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի 400 մետր մրցավազքին՝ տեստոտերոնի մակարդակի բարձրացման պատճառով։ Պարզվել է, որ երկու մարզուհիներն էլ ունեցել են զարգացման շեղումներ։ Նրանց հիմնական սեռական հորմոնի ՝ տեստոստերոնի բնական մակարդակը շատ ավելի բարձր է, քան կանանց նորմը:
«World Athletics»-ի կանոնադրության համաձայն, նրանք իրավունք չունեն մասնակցելու 400-1600 մետր մրցավազքերին։ Այնուամենայնիվ, նույն կանոնների համաձայն, Մբոմային և Մասիլինգին թույլատրվում է մրցել 100 և 200 մետր վազքուղիներում: Մբոման 400 մ ամենարագն է անցել այս մրցաշրջանում՝ 48,54 վայրկյան, և համարվում էր Տոկիոյի օլիմպիական խաղերի բացահայտ ֆավորիտը։ Մասիլինգան մրցաշրջանում երրորդն էր 49,53 վայրկյան արդյունքով։