Մադրիդի «Ատլետիկոն» հայտարարել է վինգեր Մարկուշ Պաուլուին ձեռք բերելու մասին, որի պայմանագիրը «Ֆլումինենսեի» հետ ավարտվել է:
Պորտուգալիայի երիտասարդական հավաքականներում հանդես եկող 20-ամյա խաղացողի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր: Նա արդեն բուժզննում է անցել Մադրիդում:
Բրազիլիայի Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում Պաուլուն մասնակցել է 24 խաղի, դարձել 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: