«Ռոմայի» հարձակվող Ստեֆան Էլ-Շարավին գարնանը անձամբ կանգնեցրել էր գողին, որն ուզել էր գողանալ իր ավտոմեքենան:
Այն ժամանակ ֆուտբոլիստը կանգնեցրել էր հանցագործին ու պառկեցրել գետնին: Ավելի ուշ ոստիկանությունը բռնել էր տղամարդուն ու նրան դատապարտել 1 տարի, 4 ամիս ազատազրկման, բայց հիմա պարզվում է, որ վերջինս բողոքել է Էլ-Շարավիի հետ վիճաբանության արդյունքում ստացած վնասվածքներից:
Նշվում է, որ Ստեֆանը մամուլում հայտարարությամբ հանդես կգա հարցաքննությունից հետո, որը, ամենայն հավանականությամբ, կկայանա այս ամիս: