«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Սերխի Ռոմերոն վթարի է ենթարկվել: Այդ մասին հայտնում է The Sun-ը:
Ռոմերոն 220 հազար դոլար արժողությամբ իր Lamborghini-ին վարելիս կորցրել է մեքենայի կառավարումը և դուրս թռչել ճանապարհից: Չնայած մեքենայի զգալի վնասներին, ֆուտբոլիստը վնասվածք չի ստացել: Ավելին, նա նույնիսկ մասնակցել է մանկունյանցիների այսօրվա մարզմանը:
