«Վուլվերհեմփթոնի» դարպասապահ Ռույ Պատրիսիուն մոտ է «Ռոմա» տեղափոխությանը:
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Շիրան` ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագիրը: Այն նախատեսված կլինի մինչև 2024 թվական: Աշխատավարձը կկազմի մրցաշրջանի համար 2,7 մլն եվրո: Տրանսֆերի արժեքը կլինի 7 մլն եվրո:
Պաշտոնական տրանսֆերը սպասվում է երկու օրվա ընթացքում:
Ավելի ցաղ հաղորդվում էր, որ Պատրիսիուին «Ռոմայում» ուզում է տեսնել անձամբ Մոուրինյուն: