«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն այս ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը:
Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը` այս պահին հարձակվողի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում են «Տոտենհեմը» և «Բարսելոնան»:
Խաղացողի գործող պայմանագիրը իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականը: Ակումբն ու խաղացողը դեռևս չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ: