Ուկրաինայի հավաքականի հարձակվող Արտյոմ Դովբիկը կիսվել է Եվրոպայի 2020 թվականի առաջնության քառորդ եզրափակչի՝ Անգլիայի հետ կայանալիք խաղից ունեցած սպասելիքներով․
«Շվեդիայի հետ խաղից միայն որոշ ժամանակ անց սկսեցի հասկանալ, թե ինչ էր կատարվել։ Բայց այդ ամենը հիմա անցյալում է։ Հաջորդ օրն արթնացա ու սկսեցի նախապատրաստվել Անգլիայի հետ խաղին։ Կյանքումս ոչ մի արտառոց բան չի փոխվել։
Իհարկե, Անգլիայի հավաքականն ամենաուժեղն է ոչ միայն Եվրոպայում, այլև՝ աշխարհում։ Այնտեղ հավաքվել են աշխարհի լավագույն լիգաները ներկայացնող ֆուտբոլիստներ։ Միայն միասնականության և մարտական որակների շնորհիվ է հնարավոր հաղթահարել նման մրցակցին։ Մենք կփորձենք՝ ներդնելով մեր ողջ ուժերը»,- Դովբիկի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը։
Ուկրաինա-Անգլիա հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 3-ին, Հռոմում։