UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը բրազիլացի Ռոնալդոյին անվանել է իր սիրելի ֆուտբոլիստ:
«Երբ նա գրավում էր համաշխարհային ասպարեզները, ես 9-10 տարեկան էի: Ես նոր էի սկսում ֆուտբոլ դիտել: Եվ ես շատ լավ հիշում եմ նրա խաղը:
Երբ նա խաղում էր «Բարսելոնայում», այնուհետև տեղափոխվեց «Ինտեր», նա 2002 թվականի Աշխարհի գավաթի աստղն էր, իսկ 1998 թ. ևս, բացի եզրափակչից։
Այնպես որ, սա այն ժամանակն է, երբ նա տեղափոխվեց «Ռեալ»․ այս ամենը շատ լավ եմ հիշում: Եվ իմ տարիքի տղաների համար դա մի անձնավորություն էր, որի հետ ասոցացվում է ֆուտբոլը», — մեջբերում է Նուրմագոմեդովին 433 պորտալը: