«Ֆիորենտինան» հայտարարել է 38-ամյա կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի հեռանալու մասին: Իտալական ակումբի սոցիալական ցանցերում հայտնվել է հաղորդագրություն, որում «Ֆիորենտինան» շնորհակալություն է հայտնում Ռիբերիին համագործակցության համար․թիմի հետ նրա պայմանագրի ժամկետն ավարտվել էր հունիսի 30-ին:
Նախորդ մրցաշրջանում Ռիբերին «Ֆիորենտինայի» կազմում անցկացրել է 29 հանդիպում ՝ դառնալով 2 գոլի եւ 6 գոլային փոխանցման հեղինակ:
Thank you, @FranckRibery 👏#ForzaViola 💜 #Fiorentina pic.twitter.com/RCKTVc9T19
— ACF Fiorentina English (@ACFFiorentinaEN) July 1, 2021