Երեքշաբթի՝ հունիսի 29-ին, Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի խաղում Ուկրաինան հաղթել է Շվեդիային։ Հանդիպումը կայացել է Գլազգոյում և ավարտվել է լրացուցիչ ժամանակում ուկրաինացիների տարած 2-1 հաշվով հաղթանակով։
Opta Joe -ն Թվիթերում հայտնում է, որ Ուկրաինայի հավաքականի 24-ամյա հարձակվող Արտյոմ Դովբիկը դարձել է ամենաուշ հաղթական գոլի հեղինակը Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ։ Շվեդիայի հավաքականը դարպասը նա գրավել է 120.37 րոպեին։ Նա կարողացել է գերազանցել Միշել Պլատինիի՝ Պորտուգալիայի հետ Եվրո-1984-ի խաղում գրանցած նվաճումը, որտեղ հաղթական գոլը կայացել էր 118.53 րոպեին։
Նշենք ամենաուշ, բայց ոչ հաղթական գոլի հեղինակը Թուրքիայի հավաքականի հարձակվող Սեմիհ Շենթրյուկն է՝ (121.01) Խորվաթիայի հետ Եվրո-2008-ի խաղում։