«Ինտերի» պաշտպան Աշրաֆ Հաքիմիի գործակալ Ալեխանդրո Կամանյոն հաստատել է, որ իր հաճախորդը հեռանում է Միլանից, բայց առայժմ ՊՍԺ-ի խաղացող չէ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողը պայմանագիր է համաձայնեցրել ՊՍԺ-ի հետ ու արդեն այս շաբաթ բուժզննում կանցնի թիմի համար:
«Կարելի՞ է ասել, որ Հաքիմին ՊՍԺ-ի նոր խաղացողն է: Ոչ, ոչ: Չեմ կարծում, որ կարելի է այդպես ասել: Բանակցությունները շարունակվում են: Զղջու՞մ է Հաքիմին, որ հրաժեշտ է տալիս «Ինտերին»: Նա, ով լքում է «Ինտերը», տխրում է»,- գործակալի խոսքերն է փոխանցուն Le10sport-ը: