Մերսիսայդ կոմսության ոստիկանությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ իսպանացի մարզիչ Ռաֆայել Բենիտեսի տան մոտակայքում սպառնալից բնույթի պաստառ է հայտնաբերվել։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Բենիտեսն այս շաբաթ պայմանագիր կկնքի անգլիական «Էվերթոնի» հետ և կդառնա թիմի նոր գլխավոր մարզիչը։ Ավելի ուշ նրա տան մոտակայքում, որտեղ Բենիտեսն ապրում է իր կնոջ ու դուստրերի հետ, հայտնաբերվեց մի պաստառ, որի վրա գրված է․
«Մենք գիտենք, թե դու որտեղ ես ապրում։ Պայմանագիր չստորագրե՛ս»։
This banner is online. It has been posted not far from where Rafa Benitez lives with his wife and his daughters. It’s sinister, it’s reprehensible and the people responsible for it should be ashamed. They are a disgrace. pic.twitter.com/6prhZt16vX
— Dominic King (@DominicKing_DM) June 28, 2021
Աղբյուրի փոխանցմամբ, այս կերպ երկրպագուներն իրենց դժգոհությունն են հայտնել մասնագետի հնարավոր նշանակման առթիվ։