Պորտուգալիայի նախագահ Մարսելո Ռեբելո դի Սոուզան խոստացել է հանդիպել ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողների հետ, չնայած, որ պորտուգալացիները Բելգիային պարտվելուց հետո (0:1) թիմը դուրս մնաց մրցաշարից:
«Ես նրանց համար հյուրասիրություն կկազմակերպեի, նույնիսկ եթե նրանք լավ չխաղային։ Բախտը մեզ չժպտաց: Այս առումով 2016-ին ամեն ինչ ավելի լավ ստացվեց:
Բայց Բելգիայի հետ խաղում ակնհայտորեն բավարար հնարավորության կար հաջողության հասնելու համար, հատկապես երկրորդ խաղակեսում:
Խաղը հիանալի ստացվեց, կատարված փոխարինումներն աշխատեցին, բայց արդյունքը չեղավ: Ես հիասթափված կլինեի, եթե թիմը վատ խաղար: Բայց մենք պետք է շնորհավորենք հաղթողներին»,- մեջբերում է քաղաքական գործչին A Bola-ն: