Նիդերլանդների հավաքականի կենտրոնական պաշտպան Մատիսի Դե Լիգտը հակառեկորդ է սահմանել Եվրոպայի առաջնությունների համար:
Ըստ Opta-ի, նա դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով հեռացվեց Եվրոյի փլեյ-օֆֆում:
Դե Լիգտը երեկ 21 տարեկան 319 օրական էր: Նախկինհակառեկորդը պատկանում էր իտալացի Ջանլուկա Զամբրոտային (23 տարեկան 131 օրական):
Հիշեցնենք, որ «նարնջագույնների» կենտրոնական պաշտպանը կարմիր քարտ ստացավ Եվրո-2020-ի 1/8 եզրափակչում՝ Չեխիայի դեմ խաղում (0: 2):